Ալեքսանդր Աղավելյան
Ծնվել է | փետրվարի 14, 1951[1] (73 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974) |
Մասնագիտություն | բժիշկ, պրոկտոլոգ և վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1994) |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ |
Պարգևներ |
Ալեքսանդր Մինասի Աղավելյան (փետրվարի 14, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, պրոկտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1994): ՀՀ վաստակավոր բժիշկ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Աղավելյանը ծնվել է 1951 թվականի փետրվարի 14-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, 1974 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Վիրաբուժական ինտրենատուրա է անցել Երևանի հանրապետական հիվանդանոցում։ 1975 թվականին ինտերնատուրան ավարտելուց հետո որպես վիրաբույժ աշխատում է Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում[2]։ 1975-1979 թվականների ընթացքում ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես գնդի բուժծառայության պետ։ 1980 թվականից աշխատում է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցի պրոկտոլոգիական բաժանմունքում` որպես պրոկտոլոգ։
1980 թվականին մրցույթային կարգով սովորել է Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը ղեկավարել է ակադեմիկոս Վ. Դ. Ֆյոդորվը։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուղիղ աղիքի հետանցքային անդամահատումից հետո հիվանդների ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները» թեմայով։ Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտիպրոկտոլոգիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ հայկական պրոկտոլոգիայի դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Լ. Ու. Նազարովի ղեկավարության ներքո։ 1985 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի նոյեմբերը միաժամանակ ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի հաստ աղիքի վիրաբուժության բաժինը։
1994 թվականին Աղավելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պերիտոնիտի բուժումը լապարոստոմիայի մեթոդով և պոլիմերային նյութերի կիրառման ճանապարհով» թեմայով։ Աղավելյանը առաջիներից է Հայաստանում, ով սկսել է կիրառել «բաց որովայն»-ի գաղափարը՝ տարածված թարախային պերիտոնիտի դեպքում, օգտագործելով հատուկ պոլիմերային շերտեր և դրենաժային սպունգեր։ Այս եղանակը ստացել է արտոնագիր (N718 от 01.03.2000)[3]:
1998 թվականին Աղավելյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի տնօրեն, 2000 թվականին՝ Միքայելյան վիրաբուժական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար։ 1999 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանկողմից գործուղվել է ԱՄՆ՝ Գլենդելի հիվանդանոցում երկամսյա պրակտիկայի, որտեղ ստացել է մենեջերի դիպլոմ[4]։
Աշխատանքները վերաբերում են ուղիղ աղիի մասնահատումներից հետո վերակառուցող-վերականգնող վիրահատությունների, բաց որովայնային (լապարաստոմա) եղանակով (պոլիմերային նյութերի կիրառմամբ) ուղիղաղիքային որովայնամզաբորբերի բուժման հարցերին։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է[5]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտացված վիրաբուժական գիտխորհրդի անդամ
- ՀՀ առողջապահության նախարարության գիտխորհրդի և Միքայելյան ինստիտուտի անդամ
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)
- Ռուսաստանի պրոկտոլոգիայի միության անդամ (2000)։
- «Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրի անդամ
- Endoscopic Surgery of Armenia-ի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիտության և մշակույթի ասպետ» պատվավոր կոչում (1999)։
- ՀՀ վաստակավոր բժիշկ (2007)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1274
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «АГАВЕЛЯН АЛЕКСАНДР МИНАСОВИЧ (к 60-летию со дня рождения)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Աղավելյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ վաստակավոր բժիշկներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շրջանավարտներ
- Հայ բժիշկներ
- Հայ պրոկտոլոգներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ վիրաբույժներ